Լեպսը, Շնուրը, Բուզովան՝ Ռուսաստանի ամանորյա միջոցառումների ամենաթանկ վարձատրվող աստղերը

17:08   19 նոյեմբերի, 2018

Հայտնի դարձել, թե քանի միլիոն գումար են վաստակում ռուսական շոու բիզնեսի ամենահայտնի աստղերը։ Ինչպես գրում է EG.ru-ն, ամենապահանջված հայնտնիները հանդիսանում են Լեպսը, Շնուրը եւ Օլգա Բուզովան։

Իսկ ո՞վ է նրանցից ավելի շատը վարձատրվում։ Միոցառումների կազմակերպիչները պատասխանել են այս հարցին։

Ամենաբարձր վարձատրվող հայտնին երգիչ Գրիգորի Լեպսն է։ Նա պատրաստ է բեմ բարձրանալ 9 միլիոն ռուբլով։

Նրան հաջորդում է երաժիշտ ու ռուսական «Ձայնը» նախագծի ժյուրիի անդամ Սերգեյ Շնուրը, ում ելույթն արժե 7,5 միլոն ռուբլի։

Հոնորարը ըստ ամենայնի կբաժանվի «Լենինգրադ» խմբի անդամների միջեը։

 «Դոմ 2» ռեալիթի շոուի հաղորդավարուհին վաստակում է ավելի քիչ․ Բուզովան պատրոստ է երգել 2 միլիոն ռուբլու դիմաց։ Միջոցառումը անցկացնել նա կհամաձայնի, եթե պատվիրատուն ավելացնի եւս կես միլիոն։



© NEWS.am STYLE