Ֆրենչ Մոնտանան ձեռք է բերել 100 00 դոլար արժողությամբ ադամանդե վզնոցներ

20:14   19 նոյեմբերի, 2018

Ֆրենչ Մոնտանան ձեռք է բերել 100 00 դոլար արժողությամբ ադամանդե վզնոցներ, գրում է TMZ-ը։ Ռեփերը զարդեր գնումները կատարել է Նյու Յորքում, որտեղի խանութներից մեկում  նա նկատել է երկու ադամանդե վզնոց ու մեկ ադամանդե թեւնոց։ Այս տողերը կարդալիս տխրում ես, կգա՞ մի օր, երբ դու նույնպես կհայտնվես Նյու Յորքում եւ կարեւոր չի լինի պիցցայի կտոր ձռքերումդ, թե ադամանդներ պարանոցիդ։

Ի դեպ, 100 000 դոլարի մասին, եվ այսպես, հիշու՞մ եք Խաբիբի եւ ՄաքԳրեգորի մարտը։ Այդ ժամանակ Մոնտանան գումար էր դրել ռուսաստանցու վրա եւ շահել է 100 000 դոլար։ Երեւում է, հենց այդ գումարն էլ երաժիշտն այժմ ծախսում է։

Չմոռանանք նշել, որ ադամանդե վզնոցները 51 կարատանոց ադամանդներից են կազմված, իսկ թեւնոցը՝ 7,5 կարատանոց։

 



© NEWS.am STYLE