Քանյե Ուեսթը դստեր՝ Նորթի հետ շրջել է Լոս Անջելեսի թանգարաններով

22:13   19 նոյեմբերի, 2018

Այն, որ Քանյե Ուեսթը կրեատիվ եւ ոչ ստանդարտ մտածելակերպ ունեցող անձ է դա փաստ է։

41-ամյա ռեփերը պաշտում է արվեստը, ինչպես նաեւ հետաքրքրվում է թանգարաններով, նորաձեւությամբ, դիզայնով եւ նաեւ շատ այլ բաներով։

Այդ իսկ պատճառով զարմանալի չէ, որ Քանյեն դստեր հետ գնացել է ոչ թե ֆաստ ֆուդ ուտելու, այլ թանգարան։

Ռեփերը դստեր՝ Նորթի հետ Լոս Անջելեսի պապարացիները նկատել են, երբ աստղը դստերն ուսերին դրած եղել է California Science Center։

Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթը 150 հազար դոլար է տվել ոստիկանության կողմից սխալմամբ գնդակահարված աֆրոամերիկացի թիկնապահի ընտանիքին: Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել օրերս Չիկագոյի արվարձանում:

Ոստիկանությունն օրերս ժամանել էր բար, որտեղից հրաձգության մասին զանգ էր ստացվել:

Սակայն կարգի պահապանները պատահաբար սպանել էին անվտանգության աշխատակցին՝ 26-ամյա Ջեմել Ռոբերթսոնին, որը մինչ այդ պայքարի մեջ էր մտել հաստատությունում հրաձգություն սկսած այցելուների հետ:

Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ Ջեմել Ռոբերթսոնը հարբած տղամարդկանց խնդրել էր լքել բարը: Ականատեսների խոսքով՝ հարբած այցելուներից մեկը վերադարձել է ատրճանակով եւ կրակել: Ռոբերթսոնը սկսել է կրակելով պաշտպանվել եւ նույնիսկ կարողացել է բռնել հարձակվողներից մեկին, նրան դուրս է բերել փողոց եւ մեջքին է սեղմել զենքը՝ ասելով. «Չշարժվե՛ս»:

Հենց այդ պահին ժամանել է ոստիկանությունը եւ չպարզելով ինչն ինչոց է՝ սկսել է կրակել: Անվտանգության աշխատակիցը ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:

Ինչպես պատմել են Ջեմել Ռոբերթսոնի ընկերները, նա ինքն էլ որոշել էր ոստիկան դառնալ:

TMZ-ն հայտնում է, որ Քանյե Ուեսթը այս պատմությունից զգացված որոշել է երիտասարդի ընտանիքին օգնել: Չիկագոյի բնակիչները ստեղծել են Ռոբերթսոնի ընտանիքի աջակցության հիմնադրամ՝ նախատեսելով հավաքել 10 հազար դոլար, եւ ահա՝ Ուեսթը որոշել է հատկացնել միանգամից 150 հազար դոլար:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ X17Online



© NEWS.am STYLE