Վիկտորիա Բոնյան ներկայացել է ամբողջովին մերկ

21:32   19 նոյեմբերի, 2018

Մշտապես սկանդալների կիզակետում հայտնվող հաղորդավարուհի, մոդել Վիկտորիա Բոնյան այժմ գտնվում է Մալդիվներում, որտեղից էլ իր Instagram-ում լուսանկարել է հրապարակել։ Մոդելն իր տեղադրած լուսանկարում ներկայացել է ամբողջովին մերկ, իսկ մերկ մարմնի վրայից կրում է ճերմակ խալաթ։ Լուսանկարին կից նա մեկնաբանություն չի թողել, սակայն միկրոբլոգի նրա էջի հետեւորդները բավականին վատ մեկնաբանություններ են գրել։ Մասնավորապես․ «Նա իր համար  նոր  տղամարդ է փնտրում», «նա միայնակ է , ինչպես այս լուսանկարում», «Վիկտորիան նմանակում է Վոլոչկովային» եւ նման շատ այլ մեկնաբանություններ։

Հիշեցնենք, որ օրերս Վիկտորիա Բոնյան ներողություն էր խնդրել տան աշխատողից, որին մեղադրել էր 50 000 եվրո գողանալու մեջ։ Գեղեցկուհին էլ ենթադրել էր, որ փողերը կարող էր գողանալ տան աշխատողը։ Լուրեր կային, որ այդ կինը մեծ գումարներ է ծախսել։ Այս առնչությամբ նա ինձ ասել է, որ մի քանի տեղ է աշխատում, այդ իսկ պատճառով իրեն խոշոր գնումներ կարող է թույլ տալ։

«Ցանկանում եմ ներողություն խնդրել նրանից իմ բառերի համար։ Խնդիրն այն է, որ իմ տուն քիչ մարդիկ են մտնում, նրանց թվում՝ տան աշխատողը, հենց այդ պատճառով ես հենց նրան կասկածեցի։ Այն բանից հետո, երբ իմացա, որ նրա մեղքը չկա, ինձ համար ավելի հեշտ դարձավ։ Քարն ընկավ սրտիցս։ Ստի դետեկտոր է անցել նաեւ իմ աղջկա դայակը, նա նույնպես կապ չունի», – հայտարարել է նա իր  Instagram–ում։



© NEWS.am STYLE