Քեթի Փերին՝ ըստ Forbes-ի 2018թ․-ի ամենաբարձր վարձատրվող երգչուհին է

15:16   20 նոյեմբերի, 2018

Տարեվերջին շատ հրատարակություններ կազմակերպում են գալա երեկույթներ, որոնց ընթացքում մրացանակներ են հանձնում՝ ամփոփելով անցած տարին։ Այսպես ուրեմն, Forbes ամսագիրը կազմել է իր ամենամյա՝ անցած տարվա ամենաբարձր վարձատրվող աստղերի ռեյտինգային ցանկը։

Ցանկը գլխավորել է Օրլանդո Բլումի ընկերուհին՝ Քեթի Փերին։ 34-ամյա հայտնի կատարողը տարվա ընթացքում վաստակել է 83 միլիոն դոլար։

Այս գումարի հիմնական մասը նա ստացել է Witness ալբոմի ռելիզից հետո շրջագայությունից, մեկ համերգի համար երգչուհին վաստակել է մետավորապես միլիոն դոլար։

Նրանից հետո ցուցակը շարունակում է Թեյլոր Սվիֆթը, ով վաստակել է 80 միլոն դոլար։ Միակ պատճառը, որ երգչուհին առաջին տեղը չի զբաղեցրել, այն փաստն է, որ նրա Reputation StadiumTour –ը սկսել է անցած տարի եւ այս տարվա ռեյտինգում չի ընդգրկվել։

Լավագույն եռյակը եզրափակում է Բեյոնսեն։ 37-ամյա երգչուհին վաստակել է 60 միլիոն դոլար, իսկ այս գումարը նա վաստակել է ոչ թե երաժշտական գործունեության ընթացքում, այլ բիզնես նախագծերից եւ ներդրումներից։

Բեյոնսեին հաջորդում է Փինքը, ով աշխատել է 52 միլիոն դոլար։

Լեդի Գագան, ում կալիֆորնիական առանձնատունը «փրկվել է» հրդեհներից, վաստակել է 50 միլիոն դոլար։

Ջեյ Լոն՝ 47 միլիոն։

Ռիհաննան՝ 37 միլիոն։

Հելենա Ֆիշերը՝ 32, իսկ Սելին Դիոնը՝ 30-ական միլիոն։

Իսկ տասնյակը եղրափակել է Բրիթնի Սփիրսը՝ 30 միլիոն դոլարով։

Լուսանկարները՝ Getty, Startraksphoto, Backgrid, WireImage

 



© NEWS.am STYLE