Կարճ կիսատաբատ, երկարաճիտ կոշիկներ․ Անահիտ Սիմոնյանի հմայիչ լուքը

11:34   20 նոյեմբերի, 2018

Երգչուհի, դիզայներ, Անահիտ Սիմոնյանի Instagram-ի էջը շատ ակտիվ է: Նա այդ հարթակն օգտագործում է իր շքեղ լուքերը ցուցադրելու, սեփական նորաձեւության տան նոր հավաքածուները ներկայացնելու համար: Նա հրապարակում է նաեւ ամուսնու՝ երգիչ եւ կոմպոզիտոր Հայկոյի, որդու՝ Արմանի հետ ջերմ, ընտանեկան, գեղեցիկ լուսանկարներ եւ տեսանյութեր:

Անահիտ Սիմոնյանն այժմ գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ բացել է իր նորաձեւության տան ամերիկյան մասնաճյուղը։ Այսօր Անահիտն իր Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել, որում երգչուհի-դիզայները միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ներկայացել է կարճ կիսատաբատով, երկարաճիտ կոշիկներով եւ իր հեղինակած՝ վառ կարմիր վերնազգեստով։

Ի դեպ, նշենք, որ ավելի վաղ Անահիտն իր Instagram-ում լուսանկար էր տեղադրել, որում երգչուհի-դիզայները միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ներկայացել էր ոճային կերպարում։ Անահիտը կրում էր սեւ, կաշվե տաբատ եւ իր ապրանքանիշի վերնաշապիկ։ Անահիտի հմայիչ լուքը լրացնում էր արեւային ակնոցը։

 



© NEWS.am STYLE