«Գյա ումուդ, կատաղա՞ք, ի՞նչ խոպանչու հարկ»․ Մկոյի նոր հրապարակումն ամենաքննարկվող հարցի մասին

12:38   20 նոյեմբերի, 2018

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը (Մկո) գրեթե միշտ յուրահատուկ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանը իր հումորային լուսանկարներով, հրապարակումներով ու դրանց համապատասխան գրառումներով ժպիտով է լցնում իր միկրոբլոգի հետեւորդների օրը:

Մկոն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում նա կրում է ձմեռային գլխարկ ու վերարկու, նաեւ սպորտային, կարմիր հագուստ։ Լուսանկարում դերասանի կերտած կերպարը լայն ժպտում է, ինչն էլ թույլ է տալիս նկատել նրա ոսկե ատամները)))

Լուսանկարին կից Մկոն հետեւյալ գրառումն է կատարել։ Նա գրել է․«Գյա ումուդ, կատաղա՞ք, ի՞նչ խոպանչու հարկ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մկոն իր Instagram-ում լուսանկար էր տեղադրել, որում նրա դեմքն արյունոտ էր, հոնքերը խառն էին, իսկ հագին կրում էր տարազ։ Լուսանկարին կից Մկոն հետեւյալ գրառումն էր կատարել․«Յարխուշտայի զոհը……»։

 



© NEWS.am STYLE