Լիլուն ներկայացել է առանց ներքնազգեստի

13:30   20 նոյեմբերի, 2018

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն միկրոբլոգի իր էջի հետեւորդներին հաճախ է ուրախացնում՝ հրապարակելով կրքոտ եւ հրապուրիչ լուսանկարներ: Երգչուհին կիսվում է նաեւ իր որդու՝ փոքրիկ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներով ու տեսանյութերով:

Լիլուն իր Instagram-ի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է միայն 24 ժամ, նոր լուսանկարներ է տեղադրել, որոնցում միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ներկայացել  է առանց ներքնազգեստի։ Լուսանկարներում Լոս Անջելեսում բնակվող երգչուհին կրում է խորը դեկոլտեով, ոտքի հատվածում բացվածքով սեւ զգեստով։ Հրապարակումներին կից նա մեկնաբանություն չի թողել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիլուն իր Instagram-ում լուսանկարներ էր հրապարակել, որոնցում ներկայացել էր գայթակղիչ կերպարում։ Համարձակ երգչուհին ներկայացել էր կարմիր, խորը դեկոլտեով զգեստով, առանց ներքնազգեստի։ Լիլուի կերպարը լրացնում էիեն կարմիր բարձրակրունկները։ Լուսանկարին կից նա մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE