Սոֆյա Պողոսյանի եւ Աշոտ Տեր-Մաթեւոսյանի ջերմ գրկախառնությունը

14:43   20 նոյեմբերի, 2018

Դերասանուհի, մոդել, գեղեցկուհի Սոֆյա Պողոսյանը միկրոբլոգի իր էջում չլինելով բավականին ակտիվ, այնուամենայնիվ կարողանում է իր հրապարակումների միջոցով հետեւորդների, երկրպագուների հետաքրքրության կենտրոնում լինել: Նրա հրապարակումները հիմնականում վերաբերում են իր ոճային փոփոխություններին, առօրյային, ժամանացին, հանգստին:

Այսօր Սոֆյա Պողոսյանն իր Instagram-ի story բաժնում, ուրտեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է,  նոր լուսանկար է հրապարակել, որում շիկահեր գեղեցկուհին ներկայացել է սիրելիի՝ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ։ Լուսանկարին կից Սոֆյան որեւէ մեկնաբանություն չի թողել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սոֆյա Պողոսյանն իր Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում շիկահեր գեղեցկուհին ներկայացել էր հրապուրիչ տեսքով։ Սոֆյան միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել էր նուրբ դիմահարդարմամբ։ Հրապուրիչ լուսանկարին կից յորահատուկ գեղեցկությամբ փայլող մոդելը կատարել էր ռուսալեզու հետեւյալ մեկնաբանությունը․ «Կառավարիր տրամադրությունդ, այլապես եթե այն չհնազանդվի, ապա կհնազանդեցնի»։

 

 



© NEWS.am STYLE