Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը հայտնի փաստաբանին մեղադրել է անձնական կյանք ներխուժելու մեջ

14:14   20 նոյեմբերի, 2018

Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի եւ հայտնի դերասանի փաստաբանների միջեւ շարունակվում են դատական քաշքշուկները։ Ջիգարխանյանն ինքը դատական նիստերին չի մասնակցում։ Նիստերն անցնում են փակ դռների ետեւում։ Նշենք, որ Արմեն Ջիգարխանյանը, ով նախաձեռնել է դատական այս ողջ գործընթացը, ներկա չի գտնվել ոչ մի նիստի, չնայած շատ բան կախված է հենց նրա ցուցմունքից։ Հետքննությունը գտնում է, որ Վիտալինան Ջիգարխանյանի աշխատասենյակում թաքնված տեսախցիկ է տեղադրել, ինչից հետո տեսագրությունը փոխանցել է հայտնի թոք-շոուին։ Արմեն Ջիգարխանյանի փաստաբանները  վստահ են, որ Վիտալինան փորձել է տիրանալ նրա փողերին եւ անշարժ գույքին։

Մինչ ընթանում է այս պրոցեսը, քրեական գործ է հարուցվել սկանդալային փաստաբան Էլինա Մազուրի դեմ։

Փաստաբանին մեղադրում են անձնական կյանքի անձեռնմխելիությունը խախտելու մեջ, նա հեռուստաեթերի ժամանակ պատմել է Վիտալինայի մոր հիվանդության մասին։ Այն մասին, որ Լիդիա Ցիմբալյուկը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մայրը տառապում է օնկոլոգիական հիվանդությամբ։ Էլինա Մազուրն այս մասին պատմել է «Անդրեյ Մալախովի Ուղիղ եթեր» ծրագրի շրջանակներում՝ անցած տարվա աշնանը։ Սակայն մեղադրանքներ առաջադրվել են միայն հիմա։

Էլինա Մազուրին սպառնում է մինչեւ երկու տարի ազատազրկում, մինչ այդ նա ստերագրություն է տվել երկրից չբացակայելու համար։ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը Մազուրին մեղադրել է, որ նա առանց թույլտվության հավաքել է փաստեր, որոնք հանդիսանում են ընտանեկան գաղտնիքների մի մասը, իսկ հետո նա հրապարակել է հեռուստաեթերով, հայտնում է «360» հեռուստաըներությունը։

Վիտալինայի խոսքերով Մազուրի հրապարակածները չեն համապատասխանում իրականությանը, մասնավորապես, որ նա աշխատել է աղախին, անհայտ է, թե որտեղ է սովորել եւ կասկածելի եղանակով քաղաքացիություն է ձեռք բերել։



© NEWS.am STYLE