Քնքուշ Իննա Խոջամիրյանի՝ աշնանային լուքը

15:40   20 նոյեմբերի, 2018

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը միկրոբլոգի իր էջում պարբերաբար հրապուրիչ ու եթերային լուսանկարներ է հրապարակում: Միկրոբլոգի իր էջի հետեւորդ-երկրպագուներին հմայիչ դերասանուհին ներկայացնում է դիմահարդարման եւ վարսահարդարման տարբեր ոճեր, գեղեցիկ ֆոտոշարքեր, առօրյայից ու հանգստից լուսանկարներ։

«Էլենի օրագիրը» հեռուտասերիալի դերասանուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում նա միկրոբլոգի իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացրել է աշնանային, հմայիչ լուքը․ նա կրում է կանաչ, երկար զգեստ, դեղին պիջակ, նարնջագույն գլխարկ։ Նրա կերպարը լրացնում են աշնանային բարձրկրունկներն ու գոտին։ Իննան լուսանկարին կից մեկնաբանություն չի թողել, սակայն հեշթեգերում նշել է #ՏանիքներըԵրևանի արտահայտությունը։

Նշենք, որ ավելի վաղ երիտասարդ դերասանուհին իր Instagram-ում լուսանկարներ էր հրապարակել, որոնցում կրկին ներկայացել էր աշնանային, հմայիչ տեսքով․ նա կրում էր մոխրագույն, մեջքի հատվածում բացվածք ունեցող զգեստ, դեղին գլխարկ եւ աշնանային կոշիկներ։

Լուսանկարներին կից Իննան կատարել էր հետեւյալ գրառումը․ «Երջանիկ»։

 



© NEWS.am STYLE