Հարաբերություններում ամենաանտանելի Կենդանակերպի նշանները

21:15   30 նոյեմբերի, 2018

Այծեղջյուր

Հինգերորդ տեղում Այծեղջյուրներն են: Նրանք անկեղծորեն վստահ են, որ իրենց խոսքն օրենք է: Այս պարզ կանոնը խախտողներին դժվար օրեր են սպասվում: Այծեղջյուրները նախընտրում են շփվել նրանց հետ, ում արժանի են համարում: Զարմանալի չէ, որ նրանց շրջապատը մեծ չէ, այս մոլորակի վրա այնքան էլ շատ թագավորներ ու թագուհիներ չկան: Բացի այդ, դժվար է Այծեղջյուրներին ստիպել իրենց կամքին հակառակ ինչ-որ բան անել: Լավագույն դեպքում նրանք հակիրճ «ոչ» կասեն, եւ չեն էլ մտածի բացատրել պատճառը:

Ջրհոս

Հետաքրքիր է, բայց փաստ է. չորրորդ տեղում ինտելեկտուալ Ջրհոսներն են: Նրանք խելացի են, կարողանում են հաշվարկել յուրաքանչյուր քայլն ու հասնել առաջադրած նպատակին: Երբեմն նրանց դրական հատկանիշները վերածվում են բռնարարության եւ իրենց կամքը սկսում են թելադրել ուրիշներին. «Ես դա արեցի, դու նույնպես պարտավոր ես»: Բացի այդ՝ Ջրհոսները չեն խորշում մեղքն ուրիշների վրա բարդել՝ իրենց արդարացնելու համար:

Երկվորյակ

Երրորդ տեղում անկանխատեսելի Երկվորյակներն են: Նրանք այս պահին խաղացկուն են՝ ինչպես երեխաներ, մեկ վայրկյան անց «անտարբերության դիմակ» են հագնում: Բարյացկամությունից մինչեւ սառնություն մեկ քայլ է: Նրանց հետ միշտ հարկավոր է զգոն լինել եւ հուսալիորեն պաշտպանել խոցելի տեղերը: Եթե Երկվորյակներն իմանան դրանց մասին, ինչ-որ պահի անպայման կհարվածեն:

Խոյ

Երկրորդ տեղում Խոյերն են: Նրանց տարերքը կրակն է: «Այրել կամուրջները», խզել հարաբերությունները, որոնք կառուցվել են տասնամյակներով. նրանք կարող են դա անել մեկ վայրկյանում:  Խոյերն ապրում են երկու կետից բաղկացած կանոնադրությամբ: Առաջին. Խոյերը միշտ ճիշտ են: Երկրորդ. եթե Խոյը սխալվում է, տես առաջին կետը: Եթե ձեր շրջապատում Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ կա, համբերությամբ զինվեք եւ պատրաստ եղեք ընդունել նրա ճշմարտացիությունը:

Կարիճ

Կարիճները վարկանիշի առաջատարն են: Նրանք դաժան վերաբերմունք ունեն շրջապատի հանդեպ, սարսափելի եսասեր ու վրեժխնդիր են: Նրանք չեն կարողանում ապրել առանց խայթելու: Նրանց թույնի 80 տոկոսը շրջապատի համար է, 20 տոկոսը՝ իրենց: Նրանք չափազանց պահանջկոտ են իրենց ու շրջապատի հանդեպ: Նրանք սրբորեն հավատում են, որ իրենց համար անհնար ոչինչ չկա: Կարիճների ճանապարհին կանգնելը հավասար է ինքնասպանության:

 

Աղբյուրը՝ joinfo.ua



© NEWS.am STYLE