Նունե Եսայանի եւ Սիրուշոյի համատեղ հիանալի կատարումը

16:56   20 նոյեմբերի, 2018

Երգչուհի Նունե Եսայանը եւս, ինչպես եւ հայ երգարվեստի շատ աստղեր, օգտագործում է Instagram-յան տիրույթն իր երկրպագուների հետ կապը պահպանելու, գեղեցիկ լուսանկարներ հրապարակելու, երբեմն նաեւ իր մտքերով կիսվելու համար: Սակայն հենց այս տիրույթում նա վերջերս բավականին ակտիվ է, քանի որ սիրված երգչուհին հիանալի մի նախագիծ է սյսել, որի ընթացքում հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները նրան հյուր են գնում եւ նրանք միասին ուղիղ կապով շփվում են Նունե Եսայանի միկրոբլոգի էջի հետեւորդ-երկրպագուների հետ։ Աստղերը նաեւ երգում են այդ շփման ընթացքում։

View this post on Instagram

A post shared by Nune Yesayan (@nuneyesayanofficial) on

Նունե Եսայանի միկրոբլոգի էջում նոր տեսանյութ է հրապարակել, որում երգչուհին կրկին սիրված երգչուհի Սիրուշոյի հետ է։ Նրանք միասին կատարում են Ուիթնի Հյուսթոնի կատարումներից մեկը։ Այս տեսանյութն արժանացել է սոցցանցի օգտատերերի կողմից դրական մեկնաբանությունների։

 



© NEWS.am STYLE