«Մարդու ամեն մի ծակոտին իր ապրածի էներգիան, իմաստն ու հույզն ունի»․ Նազենի Հովհաննիսյան

18:32   20 նոյեմբերի, 2018

Հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը աշխատանքից եւ նկարահանուներից զատ՝ հասցնում է նկատել նաեւ իր շրջապատում կատարվող ամեն ինչ եւ իրեն շրջապատող մարդկանց տրամադրությունը: Նազենին նաեւ շատ հետաքրքիր էջ ունի, քանզի նրա հրապարակումներն ամենատրբեր թեմաների շաուրջ են։

Այսօր սիրելի հաղորդավարուհին իր Instagram-ում նոր, սեւ-սպիտակ լուսանկար է հրապարակել։ Այն հմայիչ հայուհու դիմանկարն է։  Լուսանկարին կից հաղորդավարուհին կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․

«Մարդու ամեն մի ծակոտին իր ապրածի էներգիան, իմաստն ու հույզն ունի...աչք ունեցողը... կտեսնի։

Իսկ առհասարակ... հազար գրում եմ, 2 տող հրապարակում»։

Ի դեպ, ավելի վաղ սիրելի հաղորդավարուհին իր Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում նրա վաղեմի ընկեր, դերասան Խորեն Լեւոնյանի հետ էր։ Ջերմ լուսանկարին կից նա իր օրագրից մի հատված էր հրապարակել՝ գրելով․

«11 տարի անցավ այն օրվանից, ինչ Խորենի հետ խաղացինք Ջ. Օսբորնի պիեսի հիման վրա՝ Հրաչ Քեշիշյանի «Ոչինչ չի մնա» ֆիլմում(2007)։ Այսօր Գյումրիում հանդիպում էր՝ լի հաճելի հիշողություններով ու շատ թանկ պահերով։

Սիրով էստաֆետը հանձնում ենք երիտասարդ ,տաղանդավոր դերասաններին, որոնք նոյեմբերի 24,25- ից Գյումրու Վ. Աճեմյանի անվ. պետ.դրամ. թատրոնում կխաղան նույնանուն ներկայացումը)

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ենք մաղթում դերասաններին ու ջերմ հանդիսատես)

Հ.Գ. «Ոչինչ չի մնա»- ն յուրահատուկ տեղ ու դեր ունեցավ իմ կյանքում... շնորհակալ եմ»։

 



© NEWS.am STYLE