Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարը՝ Դուբայից

20:44   20 նոյեմբերի, 2018

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն իր Instagram-ում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները։

Instagram-ում նոր լուսանկար է  հրապարակել, որում ներկայացել է հմայիչ տեսքով։ Լիլիթը մեղմ դիմահարդարմամբ է, կրում է կապույտ վերնաշապիկ, երկնագույն, զոլավոր տաբատ։ Լիլիթի լոսւանկարն արված է Դուբայում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին ներկայացել էր բավականին գունագեղ կերպարում, որը իր նոր տեսահոլովակի կերպարներից էր: Լիլիթը լուսանկարում բավականին գրավիչ տեսք ուներ. զգեստը շեշտել էր նրա անթերի կառուցվածքը:



© NEWS.am STYLE