Մեծահասակների համար ֆիլմերի աստղը եւ «Դոմ-2»-ի նախկին մասնակից Ելենա Բերկովան վաճառում է մարմնի ինտիմ մասերը

10:12   21 նոյեմբերի, 2018

Պոռնոաստղ եւ «Դոմ-2» հեռուստաշոուի նախկին մասնակից Ելենա Բերկովան վաղուց իր երկրպագուներին չէր ուրախացրել անկեղծ հարցազրույցով, եւ ահա, գրեթե մեկամյա լռությունից հետո դերասանուհին հարցազրույց է տվել «Դնի» պորտալին, որի ժամանակ պատմել է սեփական հեշտոցը վաճառելու մասին:

«Ես մշտապես իրականացման գործընթացում գտնվող շատ նախագծեր ունեմ: Արթնանում եմ, սուրճ խմում եւ վազում: Հանդիպումներ, նկարահանումներ, մշտապես պետք է մտնել ինչ-որ տեղ: Բացականչական նշանով գործերի ցանկն ահռելի է, ինչ-որ բան հասցնում եմ, մնացյալը կրկին հաջորդ օր տեղափոխում:

Բայց հանգստյան օրերի համար պարտադիր որեւէ զվարճություն ենք ծրագրում՝ թատրոն, սպա, լողավազան, բաղնիք, թանգարան, արկածներ: Որոշ նախագծեր անհետանում են, որոշները ինչ-որ բանի վերաճում: Ես երաժշտությանն եմ վերադարձել. հիմա թողարկման ենք պատրաստում նոր նախագիծ, հոլովակ ենք նկարահանում, նաեւ սեփական շոուով հյուխաղերի եմ գնում:

Հիմա ավարտական փուլում է խոշոր կոսմետիկական ընկերության հետ պայմանագրի կնքումը, բացվել է նաեւ իմ սեքս-շոփի ֆրանշիզան, եւ մենք արդեն գործարկել ենք բրենդավորված հեշտոցը»,- հայտարարել է Բերկովան:



© NEWS.am STYLE