«Հիասթափված եմ Արմեն Ջիգարխանյանից»․ դերասանի նախկին կինը՝ դատական վճռի մասին

12:04   21 նոյեմբերի, 2018

Երեկ մոսկովյան դատարանը հրապարակել է Արմեն Ջիգարխանյանի եւ նրա նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դատական գործի վճիռը։

Դատարանը դերասանի նախկին կնոջը մեղավոր է ճանաչել եւ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային պարտավորեցրել է 200 ժամ  պարտադիր աշխատանքի։ Բացի դրանից նա պետք վճարի 200 հազար ռուբլի տուգանք, չնայած, որ մեղադրող կողմըպահանջել է 2 միլիոն։

Ինչպես գրում է «КП»-ն, Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան չի ընդունել իր մեղքը՝ անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման հարցում։ Հիշեցնենք, որ նրան մեղադրել էին, որ դերասանի բնակարանում թաքնված տեսախցիկներ էր տեղադրել եւ հետեւել էր նրան, այնուհետեւ վաճառելով այդ ձայնագրությունները լրագրողներին։

Վիտալինան հայտարարել է, որ կբողոքարկի վճիռը եւ հավելել է, որ գործում առկա չեն եղել իր մեղքը հաստատող ապացույցներ։

Բացի դրանից, Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հայտարարել է, որ չի վախենում դատարանի կողմից պարտադրվող աշխատանքից։

«Ես Ուրախ եմ, որ ամեն ինչ ավարտվեց։ Դատարանի որոշման հետ ես համաձայն չեմ։ Իմ փաստաբանները գործի մեջ ոչ մի ապացույց չեն գտել եւ չլսեցի ոչ մի իրական ապացույց։ Այդ իսկ պատճառով գտնում եմ, որ Արմեն Ջիգարխանյանի քմահաճույքը պետական մեղադրող մարմինը որոշել է իրականացնել։

Միակ բանը, ինչն ինձ վիրավորում է, այն է, որ նախկին ամուսնուս միակ ցանկությունը եղել է կնոջը դատի տալը։ Շատ տխուր եմ։ Ես վերջնականապես հիասթափված եմ այդ մարդուց։ Ինձ համար Ջիգարխանյանը երկար տարիներ եղել է կուռք։ Սա այն է, ինչ ամենից շատ տխրեցրեց։ Ես սկում եմ նոր կյանք։

Ես չեմ ամչում փողոցներ մաքրելուց։ Դա ինձ համար պատիժ չէ, ոչ մի վատ բան տեղի չի ունեցել», - հայտարարել է Վիտալինան։



© NEWS.am STYLE