75-ամյա Ռոբերտ Դե Նիրոն 20 տարվա ամուսնությունից հետո կնոջից բաժանվել է

09:46   21 նոյեմբերի, 2018

75-ամյա Ռոբերտ Դե Նիրոն 20 տարվա ամուսնությունից հետո բաժանվել է կնոջից՝ դերասանուհի Գրեյս Հայթաուերից: Page Six-ը հայտնում է, որ Դե Նիրոն ամառվա սկզբից Հայթաուերի հետ չի ապրում: Դերասաններն առաջիկայում ամուսնալուծության մասին կհայտարարեն հրապարակայնորեն:

Զույգը ծանոթացել էր 1987 թվականին, երբ Հայթաուերն օդանավի ուղեկցորդ էր աշխատում: Ավելի ուշ նա մոդել է աշխատել, ապա նկարահանվել է մի քանի ֆիլմերում՝ էպիզոդիկ դերերում:

Զույգն ամուսնացել է 1997 թվականին: Բայց արդեն 1999-ին նրանք բաժանվել են եւ 5 տարի անց նորից միացել:

Ընդ որում՝ աստղային զույգը 2 երեխա ունի. որդին՝ 1998 թվականին ծմված Էլիոթը եւ փոխնակ մորից ծնված դուստրը՝ Հելենը:

Լուսանկարները՝ Getty



© NEWS.am STYLE