Ալեքսիս Օհանյանն ասպետի հանդերձանքով, Սերենա Ուիլյամսն ու դուստրը՝ արքայադստեր

13:13   21 նոյեմբերի, 2018

Ալեքսիս Օհանյանը չգիտես ինչու հագել է ասպետի հանդերձանք, նրա կինը՝ Սերենա Ուիլյամսը՝ արքայադստեր, վերջիններս իրենց դստերը՝ Օլիմպիային նույնպես նույն ոչի հագուստ եմ հագցրել։ Թե ինչու՞, պարզ չէ, սակայն Reddit եւ Initialized Capital ընկերության հիմնադիրն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում փայլում է այս եռյակը։

«Նորմալ ուիքենդ», - մակագրել է Օհանյանը լուսանկարը։

Ինչպես հիշում եք Ալեքսիս Օհանյանն օրերս ներկայացրել է իր նոր պրոդուկտը՝ հայկական Shakmat բրենդին։ Reddit  Initialized Capital կազմակերության հիմնադիրը նշել է, որ այդ ապրանքի առաջին մասը բաղկացած է միայն 2500 շշից։

Իր Instagram-ում Ալեքսիսը հրապարակել է լուսանկար, որը արվել է այս տարի Հայաստան կատարած այցի ժամանակ։ Թումանյանի անվան այգում, ԹՈՒՄՈ կենտրոնի հարակից տարածքում Ալեքսիսը ծառ է տնկել, հենց այդ գործողության լուսանկարն էլ նա տեղադրել է միկրոբլոգի իր էջում։

«Shakmat-ը շատ մարդկանց համար կլինի ոչ միայն Հայաստանի առաջին համը, այլեւ կօգնի վերականգնել Հայաստանի անտառները», - գրել է Ալեքսիսը լուսանկարի ներքո, նշելով, որ այդ գործում նա օգնում է @armeniatree նախագծին։



© NEWS.am STYLE