Վանդալները Հոլիվուդի «Փառքի արահետում» փչացրել է Ջենիֆեր Լոպեսի աստղը

16:15   21 նոյեմբերի, 2018

Վանդալները Հոլիվուդի «Փառքի արահետում» փչացրել է Ջենիֆեր Լոպեսի աստղը, հայտնում է TMZ-ը։ Ինչ-որ հիմար սեւ ներկով փչացրել է հայտնի երգչուհու անվան աստղը, որը նա ստացել էր 2013թ․-ին։

Ոստիկանությունը դեռ ուսումնասիրում է տեսագրությունները, որպեսզի հաստատի վանդալի կամ վանդալների ինքնությունը։

Հիշեցնենք, որ 49-ամյա Ջեյ Լոն 20 րոպեում 2 մլն դոլար է վաստակել:

TMZ-ն հայտնում է, որ հանրահայտ կատարողը օրերս Քատարում էր, որտեղ նրան հրավիրել էին մոլի բացմանը մասնակցելու: Երգչուհին ելույթ է ունեցել Դոհայում Doha Festival City Mall նոր առեւտրի կենտրոնի բացմանը նվիրված միջոցառմանը, ելույթը տեւել է 20 րոպե եւ աստղին հրավիրած կողմի համար արժեցել է 2 մլն դոլար: Մի փոքր ավելի ուշ Ջենիֆերը շփվել է հյուրերի հետ, կարճ ելույթ է ունեցել կանանց իրավունքների թեմայով եւ լուսանկարվել է երկրպագուների հետ:

Ի դեպ, սա դեռեւս ամենը չէ: Մեկ օր հետո Լոպեսը ելույթ է ունեցել մասնավոր երեկոյում, ինչի համար եւս 1 մլն դոլար է ստացել: Նշենք, որ հրավիրող կողմը վճարել էր նաեւ մասնավոր ինքնաթիռի տոմսի եւ երգչուհու ու նրա թիմի հյուրանոցի համար:

Մի խոսքով՝ հաջորդ շաբաթ Լոպեսը 1,2 մլն դոլարով ելույթ կունենա արդեն Լոս Անջելեսում, բայց նրան կվաճարեն նույն քատարցիները, որոնք հայտնի Dolby Theater-ում Qatar Airways party են կազմակերպում:

Լուսանկարները՝ THR, TMZ



© NEWS.am STYLE