Խորը դեկոլտեով ուլտրակարճ զգեստ․ Սյուզի Մելիքյանի գայթակղիչ լուսանկարը

12:34   21 նոյեմբերի, 2018

Երգչուհի, նաեւ դիզայներ Սյուզի Մելիքյանը հաճախ է գեղեցիկ ու գայթակղիչ հրապարակումներով կիսվում միկրոբլոգի իր էջում: Նա ցույց է տալիս իր գեղեցիկ լուքերը, հանդերձանքները, հանգստի մասին պատմող կադրեր, կիսվում է իր սիրած երաժշտությամբ։

Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդներին նա կրկին անգամ ներկայացել է գայթակղիչ կերպարում: Սյուզի Մելիքյանի տեղադրած լուսանկարում նա սեւ, խորը դեկոլտեով, ուլտրակարճ զգեստով է, իսկ նրա կերպարը լրացնում է սեւ, ոճային արեւային ակնոցը։ Սյուզին հրապարակմանը կից որեւէ մեկնաբանություն չի թողել, փոխարենը նրա էջի հետեւորդները մեկնաբանությունների հատվածում դրական մեկնաբանություններ են հղել երգչուհուն՝ գնահատելով նրա տեսքը։

Նշենք, որ ավելի վաղ րգչուհին լուսանկար էր հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդներին նա կրկին անգամ ներկայացել էր հրապուրիչ կերպարում: Սյուզի Մելիքյանի տեղադրած լուսանկարում նա սեւ հանդերձանքով էր, իսկ նրա կերպարը լրացնում էր սեւ, ոճային գլխարկը։ Սյուզին հրապարակմանը կից որեւէ մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE