Ռեփեր Pusha T-ի Տորոնտոյի համերգն ավարտվել է մասսայական ծեծկռտուքով

13:45   21 նոյեմբերի, 2018

Ռեփերների կայքնը լի է ռոմանտիկայով եւ հրաշքներով))) Ռեփեր Pusha T-ի Տորոնտոյի համերգն ավարտվել է մասսայական ծեծկռտուքով։ 41-ամյա կատարողը հանգիստ երգում էր բեմում, երբ նրա վրա նետվել են պլաստիկ շշեր եւ բաժակներ։

Ինչպես գրում է TMZ-ը, ունկնդիրների կրակոտ մասը սկսել է կոտրել ակումբում տղադրաված, բեմն առանձնացնող սահմանները, սակայն ամեն ինչ ավարտվել է երգչի թիկնապահների հետ մասսայական ծեծկռտուքով։

41-ամյա հիփ հոփ կատարողը շատ շտապ լեքց բեմը, մինչ իր թիկնապահները կարգ ու կանոն հաստատեն։

Թե ինչու է ամբոխը բորբոքվել դեռ պարզ չէ, կանադական ոստիկանությունը փորձում է հասկանալ, թե ինչն է եղել կռվի պատճառը։ Այս պահին դեռ ոչ ոք ձերբակալված չէ, սակայն հարձակվողներից երեքը՝ կոտրված քթերով հիվանդանոցում են։



© NEWS.am STYLE