Անի Երանյանն անճանաչելի է դարձել՝ կտրուկ փոխելով սանրվածքը

13:33   21 նոյեմբերի, 2018

Դերասանուհի Անի Երանյանը, ով տեւական ժամանակ է, ինչ տեղափոխվել է Երեւանից եւ բնակություն է հաստատել Մոսկվայում, վերջերս բավականին ակտիվ է Instagram-ում: Նա հրապարակում է հմայիչ լուսանկարներ՝ միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ներկայացնելով իր առօրյան, երբեմն նաեւ հանդիպում ենք տարբեր թեմաներով ծավալուն գրառումների նույնպես:

Այսօր Անի Երանյանն իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որում նա կտրուկ փոխելով սանրվածքը՝ անճանաչելի է դարձել: Անին շատ կարճ կտրել է վարսերը։ Լուսանկարներում նա կրում է արեւային ակնոց։ Անին լուսանկարներին կից կատարել է ռուսալեզու հետեւյալ մեկնաբանությունը․

«Ես հարգում եմ ձեր կարծիքը, սակայն, թե ինչպես եմ դրան վերաբերում, դա արդեն այլ հարց է»։

Ի դեպ, ավելի վաղ Անի Երանյանն իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում նա ցույց էր տվել իր եղբորը: Անին ջերմ համբուրում էր նրան, իսկ ընտանեկան լուսանկարին կից նա անգլերեն լեզվով գրել էր. «Իմ եղբայրը»:



© NEWS.am STYLE