Ալլա Պուգաչովան հայտնվել է քրեական վեճի կենտրոնում

17:16   21 նոյեմբերի, 2018

Ալլա Պուգաչովան հայտնվել է տհաճ պատմության մեջ։ Ինչպես գրում է «Дни»-ին, 69-ամյա պրիմադոննայի դերձակի որդին հանցագործ է դուրս եկել։ Ամեն ինչ սկսվեց, երբ հոկտեմբերի վերջին թալանվեց չինովնիկ Անդրեյ Բելյանինովայի տունը։ Հանցագործը գողացել էր 1,5 միլիոն ռուբլի, տասնյակ հազարավոր եվրոներ,ինչպես նաեւ Նիկոլայ II-ի դիմանակրով կոպեկներ։

Շուտով իրավապահ մարմինների աշխատակիցները դուրս են եկել 49-ամյա Յակով Սուբոտայի հետքի վրա, ով հայտնի է քրեական նեղ շրջանակներում։ Ալլա Պուգաչովայի դերձակի որդին Յակով Գրիգորեւը (դեռ այն ժամանակ չէր կրում այսպիսի ազգանուն), այցելում էր խաղատուն, ով հանուն Ֆիլիպ Կիրկորովի հանդեպ տածած սիրո անձնապես ծանոթ էր երգչի հետ։  Հենց խաղատան պատճառով նա սկսեց զանազան ավանտյուրաներ մտածել։ Ամենամեծ հանցագործությունը՝ Պետական հանրային գրադարանից ունիկալ գրքերի կողոպուտն էր եւ երաժշտական մշակույթի թանգարանի վրա զենքով հարձակումը, որտեղից վերցրել էին Ստրադիվարիի եւ Շտայների անգին ջութակները։ Յակովն այդ ժամանակ ազատազրկվեց ութ տարով։

Բանտից դուրս գալուց հետո նա փոխել է ազգանունը՝ դառնալով Սուբոտա եւ տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ։

Ինչպես նշում է «Московский комсомолец»-ը հանցագործը ակնհայտ հիվանդ է, նրան ախտորոշել են «Շիզոֆրենիա», նա վատ էր լսում, մինչ հարձակումը վնասել էր նաեւ ձեռքը։ Մեկ տարի անց նրան ձերբակալում եւ 8,5 տարի ազատազրկման եմժն դատապարտում, սակայն նա շուտ է ազատ արձակվում։ Դրանից հետո հանցագործը տեղափոխվում է Պրոտվինո, ապա նշան է դնում Բելյանինովայի առանձնատան վրա։

 

 



© NEWS.am STYLE