Քեթի Թափուրիան առաջին անգամ մեկնաբանել է ռեփեր Գուֆի հետ բաժանումը

19:19   21 նոյեմբերի, 2018

Երկու օր է, ինչ ռուսական մամուլը ակտիվ քննարկում է 32-ամյա Քեթի Թափուրիայի եւ 39-ամյա ռեփեր Ալեքսեյ Դոլմաթովի բաժանումը։

32-ամյա Քեթի Թափուրիան հայտարարել էր ռեփեր Գուֆից բաժանման մասին։ «Ա-Ստուդիո» խմբի մեներգչուհի Քեթի Թափուրիայի եւ ռեփեր Գուֆի սիրավեպի մասին խոսել ենք շատ վաղուց, սակայն զույգը պաշտոնական ոչ մի հաստատում չի տվել, ճիշտ է Կետին սկանդալային ներությունից հետո, որ նա ժամանակ է անցկացնում ռեփերի հետ Թայլանդում, բաժանվեց ամուսնուց, իսկ 38-ամյա ռեփերը բաժանվեց ընկերուհուց։ Քեթիի ամուսինը՝ Լեւ Կեխմանն առաջին է դիմել ապահարզանի համար։

Իսկ ռեփերը երգչուհու հետ մի քիչ զվարճանալուց հետո, սկսել ք նրան դավաճանել 18-ամյա գեղեցկուհու հետ, որը Եկատերինբուրգից էր։ Այն բանից հետո, երբ հասարակությանը հայտնի դարձավ նրա դավաճանության մասին, ռեփերը հայտարարեց, որ նա վճարել է 18-ամյա աղջկան՝ ինտիմ հարաբերությունների համար։ Յանան արդեն, իր հերթին պատմել է, որ ռեփերը բողոքել է իր եւ Քեթիի հարաբերություններից եւ ցանկանում էր նրանիվ բաժանվել։

Ինչպես հայտնում է «Пушка» յութուբյան ալիքի աշխատակիցներին հաջողվել է կապվել «Ա-Ստուդիո» խմբի մեներգչուհու հետ եւ նա հաստատել է ռեփերի հետ բաժանումը։

«Ես նրա հետ արդեն չեմ շփվում, ընկերներ, ես չգիտեմ», - ասել է նա։



© NEWS.am STYLE