Snoop Dogg-ը Հոլիվուդի «Փառքի արահետում» աստղ է ստացել

18:10   21 նոյեմբերի, 2018

Ռեփի լեգենդ Snoop Dogg-ը Հոլիվուդի «Փառքի արահետում» աստղ է ստացել։ Ինչպես գրում է Variety-ն, բացման արարողության ժամանակ 47-ամյա ռեփերն ինքն իրեն է շնորհակալություն հայտնել կյանքում նվաճումների համար։

«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ինձ, որ երբեք չհանձնվեցի։ Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ինձ, որ միշտ փորձել եմ տալ ավելի շատ, քան վերցնել։ Ես շնորհակալ եմ ինձ, որ փորձեցի ավելի շատ լավն անել, քան՝ վատը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ինձ, որ չեմ կորցրել իմ եսը», - հայտարարել է ռեփերը։



Երաժիշտը շնորհակալություն է հայտնել Dr. Dre, Quincy Jones-ին եւ Warren G-ին, որոնք ներկա են եղել միջոցառմանը։

1993թ․-ից սկսած ամբողջ աշխարհով  նա վաճառել է 37 միլիոն ալբոմ։

Նրա ռեկորդային ձայնասկավառակը՝ Doggystyle-ը գլխավորել է  Billboard 200-ը եւ վաճառվել է 800 000 օրինակով՝ թողարկման առաջին շաբաթը։

Այդ պահից Snoop Dogg-ը ձայնագրել է եւս 15 ձայնասկավառակ եւ նոմինացված է եղել 17 Grammy մրցանակաբաշխության ժամանակ։



© NEWS.am STYLE