Մարինկա Խաչատրյանի եւ նրա փեսացուի ջերմ գրկախառնությունը

15:45   21 նոյեմբերի, 2018

Երիտասարդ, սերիալային դերասանուհի Մարինկա Խաչատրյանը սոցցանցերում լինելով բավականին ակտիվ, գրեթե ամեն օր միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում է նոր հրապարակումներ: Դրանք վերաբերում են իր ժամանցին, հանգստին, դիմահարդարմանն ու ոճին, չմոռանանք նշել՝ նաեւ սիրելիին:

Սերիալային դերասանուհի Մարինկա Խաչատրյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում, իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է նշանածի՝ Հրաչի հետ։ Զույգը նստած է սեղանի շուրջ, իսկ Հրաչը մեղմ գրկել է սիրված դերասանուհուն։ Սիրառատ լուսանկարին կից Մարինկան կատարել է ամգլերեն հետեւյալ մեկնաբանությունը․ «Սեր»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարինկան ներկայացել էր դասական ոճում: Դերասանուհին նախընտրել էր մոխրագույն երանգը՝ դասական շալվարը համադրելով մոխրագույն բաճկոնակի եւ սեւ բարձրակրունկների հետ:

21-ամյա դերասանուհին նման look-ով ներկայացել է հեռուստասերիալի նկարահանմանը:)



© NEWS.am STYLE