Հմայիչ Մերի Հակոբյանի նոր լուսանկարը

16:47   21 նոյեմբերի, 2018

Սերիալային դերասանուհի, հմայիչ հայուհի Մերի Հակոբյանն Instagram-ի իր էջում այնքան էլ ակտիվ չէ: Նա ժամանակ առ ժամանակ հաճելիորեն զարմացնում է իր երկրպագու-օգտատերերին՝ նոր ու հրապուրիչ լուսանկարներով, գայթակղիչ տեսանյութերով: Երիտասարդ դերասանուհին միկրոբլոգի իր էջում ցուցադրում է հմայիչ լուքեր, street style-եր, շքեղ ֆոտոշարքերից լուսանկարներ։

Այս անգամ սերիալային դերասանուհին ու պարզապես գեղեցկուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում նա կրում է խորը դեկոլտեով, ուսերը բաց, աշնանային, սպիակ վերնազգեստ։ Լուսանկարին կից Մերին նշել է դրա հեղինակին՝ @damian_photo։

Նշենք, որ ավելի վաղ սերիալային դերասանուհին իր Instagram-ի story բաժնում, որտեղ ինֆորմացիան հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է,  հրապարակել էր սելֆի, որում, նա ոչ միայն ոճային տեսքով էր ներկայացել, այլեւ մեղմ դիմահարդարմամբ: Մերին իր տեղադրած լուսանկարում կրում էր ճերմակ, աշնանային վերնազգեստ։ Դերասանուհին լուսանկարը որեւէ կերպ չէր մեկնաբանել։

 



© NEWS.am STYLE