«Երբեմն հագուստն ավելի լավ տեսք ունի փորձելիս, քան նրա վերջնական տեսքն է»․ Քիմ Քարդաշյան

23:12   21 նոյեմբերի, 2018

Քիմ Քարդաշյանը շքեղ տեսք է ունենում՝ շքեղ երեկոյան անսամբլներով, այստեղ անգամ ասելու բան չկա։ Նրան շատ է սազում սեւ գույնը։ Այդ գույնն ընդհանրապես սազում է բոլոր հայուհիներին, անկախ նրանից ցանկանում ենք դա, թե ոչ։

Ռեալիթի շոուի աստղը որոշել է Instagram-ի իր հետեւորդներին, որոնց թիվը հասնում է 120 միլիոնի, որոշել է ցույց տալ արխիվային լուսանկար։ Լուսանկարում հայուհին ներկայացել է սեւ, երեկոյան անսամբլով։

«Հետաքրքիր է, երբ ես նայում եմ հեռախոսիս նկարները եւ գտնում եմ հները, երբեմն ինձ թվում է, որ հագուստն ավելի լավ տեսք ունի փորձելիս, քան երբ արդեն պատրաստ է», - նշել է 38-ամյա աստղը։

Միչեւ կաթոլիկների Սուրբ Ծնունդը դեռ մեկ ամիս կա, իսկ ԱՄՆ-ում աստղերը պատրաստվում են նախօրոք։ Քիմ Քարդաշյանն իր Twitter-ում լուսանկարների շարք է հրապարակել։

Բոլոր լուսանկարները նվիրված են Քարդաշյան-Ջեններ ընտանիքում Սուրբ Ծնունդը տոնելուն, 38-ամյա հայուհին ցանկացել է անել այնպես, որ միկրոբլոգի իր էջի հետեւորդները պատկերացնեն, թե ինչպես է  այդ ամենը տեղի ունենում հայտնի ընտանիքում։

Ռեալիթի-շոուի աստղը ցուցադրել է նաեւ արխիվային լուսանկար։

Քրիս Ջենների առանձնատունը։

Առանձնատան տոնածառերը։

Ամենագլխավորն այն է, որ նա ակնարկել է նաեւ հյուրերի մասին, որոնք ներկա կլինեն՝ հրապարակելով Ջեյ Լոյի եւ Փերիս Հիլթոնի լուսանկարները։

Ինչպես նաեւ Ջոն Լեջենդի լուսանկարն է առկա, տղան դաշնամուրի մոտ, ով նման  Թրամփին))))



© NEWS.am STYLE