Քանյե Ուեսթը Քալիֆորնիայի հրշեջների համար կես միլիոն դոլար է հատկացրել

22:02   21 նոյեմբերի, 2018

Քալիֆորնիայի հրդեհը ոչնչացրել է շատ աստղերի առանձնատներ։

Նման մասշտաբի հրդեհ նահանգում առաջին անգամ էր։ հրդեհի հետեւանքով մահացածների թիվը շարունակում է աճել, իսկ ներկայիս տվյալներով նրանց թիվը հասել է 84-ի։

Փրկարար ծառայությունները մինչեւ հիմա շարունակում են որոնման աշխատանքները։ Անհայտ կորածների թիվը հասել է 870-ի։

Ինչպես գրում է TMZ-ը, Քանյե Ուեսթը Քալիֆորնիայի հրշեջների համար կես միլիոն դոլար է հատկացրել։ Ռեփերը որոշել է շնորհակալութոյւն հայտնել մարդկանց, որոնք վտանգի տակ դնելով իրենց կյանքը փրկում են ուրիշներինը։ 41-ամյա ռեփերը գումարը փոխանցել է մի քանի հիմնադրամներին, որոնք օգնում են փրկարարներին։

Քանյեն 100 000 տվել է այն հրշեջին, որը հրդեհի ընթացքում կորցրել է իր տունը, սակայն շարունակել է կրակը մարել՝ փրկելով մարդկանց եւ նրանց տները։

Հիշեցնենք, որ Քանյեի ու Քիմի առանձնատունը փրկվել է միայն հանուն հրշեջների մասնավոր թիմի, որոնք կարողացել են մարել հրդեհը, որը հասել էր նրանց տան մոտ։



© NEWS.am STYLE