Քիմ Քարդաշյանը հայտնել է, թե Քանյե Ուեսթն ինչպես է վերաբերվում իր ինտիմ լուսանկարներին

10:03   22 նոյեմբերի, 2018

Քիմ Քարդաշյանը հայտնել է, թե Քանյե Ուեսթն ինչպես է վերաբերվում իր ինտիմ լուսանկարներին: 38-ամյա հայուհին հյուրընկալվել է Էլլեն Դեջեներեսի շոուին, որի ժամանակ որոշել է խոսել իր մերկ լուսանկարներին ամուսնու արձագանքի մասին:

«Նա այդպիսի լուսանկարներին տարբեր կերպ է վերաբերվում: Ես դա անում եմ հայփի համար, նա՝ ոչ: Ամուսինս մշտապես կողմնակից է, որ ես հավատամ ուժերիս եւ ինձ չդավաճանեմ, եւ մենք հումորով ենք վերաբերվում այդպիսի գրառումներին, բայց երբեմն նա դրանց պատճառով ապրումներ է ունենում: Ժամանակ առ ժամանակ իմ նախասիրությունները փոխվում են: Երբեմն մտածում եմ. «Լավ, պետք է իմ Instagram-ում ավելի պահպանողական լինել»: Բայց երբեմն իսկապես պետք է գրառում կատարել իմ հաջողված լուսանկարի կամ պատկերման համար, որոնցում երեւում են մարզադահլիճում իմ ձեռքբերումները: Այդ դեպքերում ես այն տեղադրում եմ, իսկ Քանյեն վշտանում է: Սա փակ շրջան է»,- հայտարարել է ռեալիթի շոուի աստղը:

Ի դեպ, շոուին էր եկել հրշեջ Մայքլ Ուիլյամսը՝ ընտանիքի հետ: Նա այն հրշեջն է, որը Քալիֆորնիայում մարում էր հրդեհները եւ մարդկանց փրկում այն դեպքում, երբ կրակը ոչնչացրել էր սեփական տունը: Քանյե Ուեսթը Քիմի միջոցով հրշեջին 100 հազար դոլար է նվիրել տուն գնելու համար:



© NEWS.am STYLE