Բելլա Հադիդն ու The Weeknd-ը մտադիր են ամուսնանալ

11:10   22 նոյեմբերի, 2018

Բելլա Հադիդն ու The Weeknd-ը մտադիր են ամուսնանալ, հայտնում է US Magazine-ը:

Պարբերականի աղբյուրները հայտնում են, որ 22-ամյա Բելլա Հադիդը եւ 28-ամյա The Weeknd-ը, որոնք ընդամենը մի քանի ամիս առաջ են վերականգնել իրենց սիրային հարաբերությունները, պատրաստվում են ամուսնանալ ամենամոտ ապագայում: Սիրահարներն իրենք ապագա հարսանիքի մասին նորությունը չեն մեկնաբանել:

«Նրանք իրար խելահեղ սիրով են սիրում: Երաժիշտն անգամ ցանկանում է խնդրել մոդելի ձեռքն ու սիրտը: Առաջարկությունը սարերի հետեւում չէ»,- հայտարարել է ինսայդերական աղբյուրը:

Ինսայդերները շարունակում են պնդել, որ Բելլան իր 22-ամյակի առիթով հոլովակ է հրապարակել, որում նրա ձեռքին է Cartier-ի կարմիր տուփը եւ գրկում է սիրեցյալին: Հոլովակը դիտելով՝ երկրպագուները որոշել են, որ երաժիշտը մոդելին մատանի է նվիրել եւ նրան առաջարկություն արել:



© NEWS.am STYLE