BTS-ն առաջին կորեական խումբն է, որի սինգլն ԱՄՆ-ում դարձել է պլատինե

13:46   22 նոյեմբերի, 2018

Հարավկորեական փոփ երաժշտության սիրահարներին այս նորությունը հաստատ դուր կգա։ Հարավկորեական BTS տղաների խումբն առաջին կորեական խումբն է, որի սինգլն ԱՄՆ-ում դարձել է պլատինե, հայտնում է Just Jared-ը։

Խումբը, որը բաղկացած է յոթ անդամից անցյալ տարի թողարկել է MIC Drop սինգլը։

Youtube-ում երգը հավաքել է 382 միլիոն դիտում եւ ԱՄՆ-ում դարձել է պլատինե, ինչպես նաեւ Love Yourself-ը՝ Answer խմբի նահանգներում դարձել է ոսկե։

Մինչ սա միակ կորեացին, որը նման հաջողություն է գրանցել եղել է PSY-ը՝ Gangnam Style երգով։

Նշենք, որ խումբն ունի եւս երեք սինգլ, որոնք ճանաչվել են ոսկե՝ DNA, Fake Love и IDOL։



© NEWS.am STYLE