Ռեփեր Գուֆի 18-ամյա սիրուհին նրանից հղի է․ աղջիկը մտադիր է հեռացնել երեխային

17:15   22 նոյեմբերի, 2018

Պարզվում է Գուֆը դավաճանել է Քեթի Թափուրիային 18-ամյա գեղեցկուհու հետ, որը Եկատերինբուրգից է։

Այն բանից հետո, երբ հասարակությանը հայտնի դարձավ նրա դավաճանության մասին, ռեփերը հայտարարեց, որ նա վճարել է 18-ամյա աղջկան՝ ինտիմ հարաբերությունների համար։ Յանան արդեն, իր հերթին պատմել է, որ ռեփերը բողոքել է իր եւ Քեթիի հարաբերություններից եւ ցանկանում էր բաժանվել նրանից:

Ինչպես գրում է «Дни»-ին եկատերինբուրգցին, կրկին սկանդալային հայտարարություն է արել։ 18-ամյա Յանայի խոսքերով, նա հղի է ռեփերից։ Աղջիկը խոստովանել է, որ «Пушка» Telegram ալիքի ներկայացուցիչներին։ Գեղեցկուհին հայտնել է, որ չի պատրաստվում մեծացնել երեխային, այդ իսկ պատճառով աբորտ անելու որոշում է կայացրել։ Հատկանշական է, որ նրա հետաքրքիր վիճակի փաստը հաստատող ոչ մի պաշտոնական փաստաթուղթ աղջիկը չի ներկայացրել։ Նա հղիության դրական թեստի լուսանկար է ուղարկել, որում նրա ոտքերին առկա են հիվանդանոցային բախիլներ։ Դատելով ամեն ինչից, Յանան գտնում է, որ պետք է հավատան նրա խոսքերին։

«Նա ինձ պատմել է, որ երազում էր քնել A'studio խմբի աղջկա հետ։ Հետո անգամ նա չի հասկացել, թե ինչպես է դա ստացվել։ Երբ նա եկավ ինձ մոտ, ասոց, որ ձանձրալի է Քեթիի հետ եւ պատրաստվում է բաժանվել։ Նա նույնիսկ ինձ առաջարկել է տեղափոխվել իր մոտ։ Իսկ այժմ անհասկանալի է ու ցավոտ, ինչի համար էր պետք սկսել հարաբերություն», - խոստովանել է Շեւցովան։

 

 

 

 

 

 

 

 

 



© NEWS.am STYLE