«Հավատում եմ Ամանորյա հրաշքին, ինչպես մանկության տարիներին․ 2018թ․-ին պահած բոլոր երազանքներս իրականացել են»․ VARDA

18:33   22 նոյեմբերի, 2018

VARDA-ն իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է Ձյունանուշի կերպարում, ինչն իրեն շատ է սազում։

«Հավատում եմ Ամանորյա հրաշքին, ինչպես մանկության տարիներին․ 2018թ․-ին պահած բոլոր երազանքներս իրականացել են։ Ժամանակն է մտածել, թե ինչ եմ ցանկանում հաջորդ տարվա համար։ Իսկ դուք արդեն մտածե՞լ եք», - մեկնաբանել է լուսանկարը՝ VARDA-ն։

Ավելի վաղ պարուհին կիսվել էր իր մտքերով, թե ինչպես ռեալիզացվել կյանքում։ Նա գրել էր․ 

«Փորձեք ձեր օրակարգ մտցնել այն, ինչ ցանկանում եք, ոչ՝ այն, ինչ պետք է։ Մենք այնքան են սովորել մտածել ուրիշների մասին, որ երբեմն մոռանում ենք, թե ինչ ենք ուզում ինքներս։

Լսեք ձեզ եւ ձեր երազանքներին, հիշեք, թե ինչի մասին եք երազել մանկության տարիներին, հիշեք ինչպիսի տաղանդներով էիք օժտված․․․

Եթե սիրում եք պարել, պարեք։ Եթե սիրում եք ռիսկի դիմել, ապա դիմեք։ Երազում եք շպագատ նստել, ապա անհապաղ գրանցվեք ֆիթնեսի պարապունքների։

Որոշեք եւ ձեռք բերեք կոշիկների այն զույգը, որը կարծում եք ձեզ հարկավոր չէ եւ նոր զգեստ՝ առանց պատչառի, պարզապես այն բանի համար, որ դուք կին եք», - գրել է VARDA-ն։



© NEWS.am STYLE