11:30 22 նոյեմբերի, 2018Դերասանուհի Անժելա Սարգսյանը, ով արդեն տեւական ժամանակ է, ինչ դստեր հետ բնակվում է Լոս Անջելեսում, իր միկրոբլոգի հետեւորդներին հաճախ ցուցադրում է իր առօրյան, դստեր հետ ժամանցը, բացօթյա մարզումները: Սոցցանցերում լինելով ակտիվ սկանդալային դերասանուհին չի դադարում նաեւ ուրախացնել լողազգեստով լուսանկարներով:

Դերասանուհին իր Instagram-ի էջի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, նոր լուսանկար է տեղադրել, որում նա միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել է ուլտրակարճ զգեստով՝ ցուցադրելով սլացիկ ոտքերը: Անժելան լուսանկարին կից որեւէ մեկնաբանություն չի թողել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Անժելա Սարգսյանը լողազգեստով լուսանկար էր հրապարակել՝ ցուցադրելով իր սլացիկ մարմինը: Նրա լուսանկարն արված էր օվկիանոսի ափից, որտեղ կրում էր սեւ լողազգեստ: Այդ լուսանկարը նույնպես որեւէ կերպ մեկնաբանված չէր: