Մերի Մակարյանի եւ ամուսնու սիրառատ գրկախառնությունը

12:44   22 նոյեմբերի, 2018

Հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանը, ով ամուսնությունից հետո տեղափոխվել եւ բնակվում է Լոս Անջելեսում, պարբերաբար միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ներկայացնում է իր առօրյան, ամուսնու հետ ժամանցը, հմայիչ լուսանկարներ ու տեսանյութեր: Առհասարակ, թե՛ Մերին, թե՛ նրա ամուսինը՝ Վարդանը, ակտիվ են սոցցանցերի իրենց էջերում:

33-ամյա հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանն իր Instagram-ի story բաժնում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, նոր լուսանկարներ է հրապարակել: Լուսանկարներում Մերին ամուսնու՝ Վարդանի հետ է։ Զույգը երկու լուսանկարում էլ ջերմ գրկախառնված են։ Սիրառատ լուսանկարներին կից մեկնաբանություն, սակայն, նա չի թողել:

Ի դեպ, հիշեցնենք, որ ավելի վաղ Մերին միկրոբլոգի իր էջի story բաժնում լուսանկարներ էր հրապարակել, որոնցից մեկում նա երգչուհի Անի Քրիստիի հետ ներկայացել էր լողավազանում: Լուսանկարին կից մեկնաբանության չէինք հանդիպում:



© NEWS.am STYLE