«Չեմ ցանկանում լինել ծեր կախարդ». Սքարլեթ Յոհանսոնը նշում է 34-ամյակը

15:31   22 նոյեմբերի, 2018

Ամերիկացի հայտնի դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնն այսօր՝ նոյեմբերի 22-ին, նշում է ծննդյան 34-ամյակը:  Հմայիչ շիկահերը հայտնի է «Թարգմանչության դժվարությունները», «Վիկի, Կրիստինա, Բարսելոնա», «Տանը միայնակ 3», «Լյուսի» եւ մի շարք այլ ֆիլմերից: Դերասնուհին փայլում է նաեւ իր վոկալային տվյալներով:

Սքարլեթն իր կարիերայի ընթացքում մի շարք մրցանակների է արժանացել, այդ թվում՝ BAFTA, «Թոնի», «Սեզար»:

NEWS.am STYLE-ն այսօր վերհիշել է շիկահեր գեղեցկուհու հետաքրքիր մտքերից մի քանիսը, որոնք առաջարկում ենք ձեր ուշադրությանը:

«Ես հավատում եմ պլաստիկ վիրահատությունների ուժին: Չեմ ցանկանում լինել ծեր կախարդ: Ոչ մի զվարճալի բան չկա դրանում»:

«Եթե դու քեզ գլամուրային ես զգում, ուրեմն դու հենց այդպիսին ես»:

«Կնոջ համար ամենացանկալի հաճոյախոսություններից մեկն այն է, որ նա սեքսուալ տեսք ունի»:

«Ես հավատում եմ, որ յուրաքանչյուրն այս կյանքում գտնում է իր հոգու կեսին»:

«Հենց ազատ ժամանակ եմ վերցնում, սկսում եմ մտածել աշխատանքի մասին»:

«Ես եկել եմ այն համոզմանը, որ դերասանությունը սեփական էմոցիաներն արտահայտելու ձեւ է»:

«Հուսով եմ՝ մի օր իմ վիդեոխաղը կպատրաստեն: Այդ դեպքում ես, գոնե, ցելյուլիտ չեմ ունենա»:

«Ես երբեք սովամահ չեմ լինում: Իմ կարծիքով ուլտրանիհար լինելը սեքսուալ չէ»:

«Ամուսնությունը քո կյանք է բերում տարբեր մարդկանց, որոնք առհասարակ կապ չունեն քո հարաբերությունների հետ»:

«Ամուսնությունը փոխում է քո կյանքը, եւ եթե կան մարդիկ, ովքեր ասում են, թե ամունությունից հետո իրենց կյանքում ոչինչ չի փոխվում, ստում են»:

Լուսանկարները՝ Mario Testino, GQ,  Vanity Fair



© NEWS.am STYLE