Ռեփեր Խասկիի դեմ քրեական գործ են հարուցել, սակայն նրա փաստաբան Ալեքսեյ  Ավանեսյանը դրա մասին տեղյակ չէ

16:04   22 նոյեմբերի, 2018

Ռեփեր Խասկիի դեմ քրեական գործ են հարուցել։ Ինչպես գրում է Lenta.ru-ն, Կրասնոդարի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ընդդեմ Դմիտրի Կուզնեցովի, ով առավել հայտնի է, որպես ռեփեր Խասկի։

Խասկիի փաստաբան Ալեքսեյ  Ավանեսյանը հայտարարել է, որ իրեն ոչինչ հայտնի չէ։ Արտիստի մենեջեր Անդրեյ Օրեխովը նույնպես հայտնել է, որ նման ինֆորմացիա նա չի ստացել։

Հիփ-հոփ կատարողին մեղադրում են Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասով (կանխամտածված փչացնել կամ ոչնչացնել ուրիշի գույքը, նրան պատճառելով ահռելի վնաս)։ Այս հոդվածի համար պատիժ կարող է հանդիսանալ 40 հազար ռուբլի տույժը, ուղղիչ աշխատանքները, ինչպես նաեւ ազատազրկում՝ մինչեւ երկու տարի։ Իրավապահ մարմինները չհաստատեցին լուրի իսկությունը։

Ավելի վաղ հայտնում էին, որ Խասկիին մեղադրում էին մանր խուլիգանության մեջ։ Երաժշտի նկատմամբ կազմվել է երեք վարչական արձանագրություն։ Նաեւ հայտնի է դարձել, որ առանց բացատրության Վոլգոգրադի նրա համերգը չեղարկվել է։

Ռեփերին բռնել են երեկ երեկոյան, երբ նա փորձում էր ելույթ ունենալ կրասնոդարյան ակումբի մոտ, որի սեփականատերերը անհայտ պատճառով չեղարկել է համերգը։ Ի սկզբանե երաժշտի ելույթը նախատեսված էր Arenа Hall-ում, սակայն դատախազությունը պահանջել է կազմակերպիչներից, որպեսզի հրաժարվեն դրանից, նշելով, որ այն կրում է էքստրեմիզմի տարրեր։ Չնայաշ դրան, ռեփերը բարձրացել է մեքենայի կտուրին եւ փորձել կատարել իր երգերից մեկը, ինչից հետո նա ձերբակալվել է։



© NEWS.am STYLE