Սոնա Ռուբենյանի դասական street style-ը

17:48   22 նոյեմբերի, 2018

Երգչուհի Սոնա Ռուբենյանը միկրոբլոգի իր էջը շատ ակտիվ է վարում։ Երգչուհին բավականին շատ է ճամփորդում, մասնակցում տարբեր համերգների եւ միջոցառումների, ինչի մասին նա պարբերաբար տեղեկացնում է իր հետեւորդ-երկրպագուներին։ Սոնան չի մոռանում նաեւ ներկայացնել իր հմայիչ լուքերին ու street style-երը։

Այսօր Սոնան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացրել է իր դասական street style-ը։ Լուսանկարում տաղանդավոր երգչուհին կրում է վանդակավոր կտորով կոստյում, սեւ վերնազգեստ, սեւ կոշիկներ, իսկ նրա կերպարը լրացնում են արեւային ակնոցները։ Լուսանկարին կից Սոնան իր հետեւորդներին հարց է ուղղել։ Մեկնաբանության հատվածում նա գրել է․ «Կարո՞ղ եք գուշակել քաղաքը))»։

Հիշեցնենք որ ավելի վաղ սիրված եւ ճանաչված երգչուհի Սոնա Ռուբենյանն ու Գարիկ Պապոյանը ներկայացրել էին իրենց նոր աշխատանքը, որը կոչվում է «Բալենի»։ Ստեղծագործության երաժշտությունը՝ Խաչատուր Ավետիսյանի, խոսքերը՝ Լյուդվիգ Դուրյանի։



© NEWS.am STYLE