Գայթակղիչ Լուիզա Ներսիսյանը ներկայացել է նոր սանրվածքով

19:45   22 նոյեմբերի, 2018

Երեւանի պետական կամերային թատրոնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանը պարբերաբար իր էջում տեղադրում է գեղեցիկ սելֆիներ, հրապուրիչ լուսանկարներ: Դերասանուհու գեղեցկության ու թարմության դեմ ժամանակը պարզապես անզոր է:



Դրանում եւս մեկ անգամ ենք համոզվում՝ դիտելով նրա նոր ու հրապուրիչ լուսանկարը, որով դերասանուհին իր օգտատեր-երկրպագուների հետ է կիսվել Instagram-ի էջում: Իր տեղադրած նոր լուսանկարում դերասանուհին ներկայացել է նոր սանրվածքով, որը նրան շատ  է սազում։ Դերասանուհին կրում է ուսը բաց, ալ կարմիր զգեստ։ Գայթակղիչ լուսանկարին կից սիրված դերասանուհին որեւէ մեկնաբանություն չի թողել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լուիզան  լուսանկար էր հրապարակել, որում հանդես էր եկել կրքոտ կերպարում:  Նա գեղեցիկ դիմահարդարմամբ էր, կրում էր ուսը բաց հանդերձանք պառկած էր կաթի մեջ, իսկ ուսին սուրճի հատիկներ էին:

Համարձակ այս դերասանուհին իր միկրոբլոգի հերթական հրապարակումը որեւէ գրառմամբ չէր մեկնաբանել:



© NEWS.am STYLE