Արմեն Ջիգարխանյանը դուրս է գրվել հիվանդանոցից

10:15   23 նոյեմբերի, 2018

83-ամյա Արմեն Ջիգարխանյանը դուրս են գրել հիվանդանոցից, հայտնում է AIF.ru-ն։ Դերասանը հիվանդանոցում էր հայտնվել երկու շաբաթ առաջ։

Նշենք, որ սա 2018թ․-ին արդեն նրա հինգերորդ հոսպիտալացումն էր։ Սովետական Միության ժողովրդական արտիստը դուրս է գրվել եւ բուժումը շարունակում է տնային պայմաններում, այս մասին հայտնել է նրա ընկեր՝ Արթուր Սողոմոնյանը։

Հաջորդ շաբաթ նա պլանավորում է գնալ թատրոն։ Հոկտեմբերին դերասանը կարողացել է ներկա գտնվել իր անվան թատրոնում տեղի ունեցած պրեմիերային։ Այժմ, Սողոմոնյանի խոսքերով, անհամբերության սպասում է, թե երբ կտեսնի ներկայացումը։

Ավելի վաղ Արմեն Ջիգարխանյանի ընկերուհին պատմել էր, որ դերասանի վիճակը վատ է։ Կինն ասել է, որ մեկ շաբաթ առաջ է նրան տեսել եւ դեռ այն ժամանակ իրեն վատ էր զգում, իսկ այժմ վիճակը կտրուկ վատացել է։



© NEWS.am STYLE