«Բժիշկների ջանքերն ու հարազատների աղոթքներն արդյունք չեն տա»․ գուշակը՝ Ջիգարխանյանի առողջական վիճակի մասին

15:15   23 նոյեմբերի, 2018

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, 83-ամյա Արմեն Ջիգարխանյանին հիվանդանոցից դուրս են գրել, ուր նա հայտնվել էր երկու շաբաթ առաջ։ Արտիստի երկրպագուներից շատերը փորձում են հասկանալ՝ ինչ վիճակում է Արմեն Ջիգարխանյանը, իսկ ռուսական «Дни» կայքը փորձել է այդ թեմայով խոսել գուշակի հետ։

«2018թ-ին Արմեն Ջիգարխանյանը երկու անգամ կոմայի մեջ է հայտնվել։ Առաջին անգամ՝ հունվարին, երկրորդը՝ ապրիլին, - պատմել է գուշակ Սոանան։ - Բժիշկների ջանքերն ու աղոթքները արդյունք չեն տա։ Խնդիրն օրգանիզմի հյուծվածությունն է եւ տարիքը։ Դերասանի սիրտը միշտ «թույլ» է եղել, նույնիսկ երիտասարդ ժամանակ, իսկ վերջին տարիներին նրան ընկճել են արդեն նախկին կնոջ հետ կապված պատմությունները։ Ունեցվածքի, դավաճանությունների, անվստահության հետ կապված սկանդալները ոչ բոլորը կարող են վերապրել»,- նշել է Սոանան։

Նա վստահ է, որ  Արմեն Ջիգարխանյանը ոչ միայն անկեղծ սիրել է երիտասարդ կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային, այլեւ հասցրել էր կապվել նրա հետ եւ վստահել նրան։ «Զարմանալի չէ, որ նրանց ամուսնալուծությունը դերասանի առողջությանը անդառնալի վնաս է հասցրել»,- ասել է գուշակը, ով այլ հիմարություններ էլ է ասել՝ չիմանալով, որ դերասանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։



© NEWS.am STYLE