«Առյուծ արքա»-ի ռեմեյքի թիզերը մեկ օրում ավելի քան 5 միլիոն դիտում է հավաքել

13:41   23 նոյեմբերի, 2018

Walt Disney Studios ընկերության Youtube-ի ալիքում երեկ երեկոյան հայտնվել է լեգենդար «Առյուծ արքա» մուլտֆիլմի ռեմեյքի թիզերը։ Այս պահին արդեն հոլովակը 5 միլիոնից ավելի դիտում ունի։

Օրիգինալ «Առյուծ արքա»-ն էկրաններին հայտնվել է 1994թ․-ին, արժանացել երեք «Ոսկե գլոբուս»-ի եւ երկու «Օսկարի»։

Մուլտֆիլմի ռեմեյքի ռեժիսորը կլինի Ջոն Ֆավրոն, ով ավելի վաղ նկարահանել է նաեւ «Ջունգլիների գիրքը»։

Հնչյունավորմանը մասնակցել են Ջոն Օլիվերը, դերասաններ Չիվեֆել Էջիոֆորդը, Սեն Ռոգենը, երաժիշտ Դոնալդ Գլովերը։



© NEWS.am STYLE