Ալեքսիս Օհանյանը ցույց է տվել կնոջն ու դստերը

18:14   23 նոյեմբերի, 2018

Ալեքսիս Օհանյանը ցույց է տվել կնոջն ու դստերը եւ շնորհակալություն է հայտնել ճակատագրին եւ Աստծուն, իր կյանքում նրանց առկայության համար։ Ինչպես հայտնի է երեկ ԱՄՆ-ում նշում էին Գոհունակության օրը։ Նոյեմբեր ամսվա ամեն չորրորդ հինգշաբթին ԱՄՆ-ում, ավանդույթի համաձայն, նշում են Գոհունակության օրը։ Այդ օրը Աստծուն շնորհակալ լինելու տոնն է։ Այն կապված է Անգլիայից առաջին ներգաղթյալների հետ, որոնք 1620թ․-ին հասել են Ամերիկայի ափեր եւ հիմնել են ներկայիս Մասսաչուսեթս նահանգի Պլիմուտյան գաղութը։

Այս տոնը նշում են սեղանի շուրջ հավաքվելով ընտանիքի ավագ անդամների հետ միասին։ Տոնական ընթրիքի ժամանակ յուրաքանչյուր անդամ շնորհակալական խոսք է բարձրաձայնում յուրաքանչյուր լավ բանի համար, ինչ տեղի է ունեցել մեկ տարվա կամ կյանքի ընթացքում։

Reddit եւ Initialized Capital ընկերության հիմնադիրը ներկայացրել է այս լուսանկարը։

«Ես շնորհակալ եմ իրենց համար», - մեկնաբանել է լուսանկարն Ալեքսիսը։



© NEWS.am STYLE