Քայլի Ջենները ընկերոջ ու դստեր հետ նշել է Գոհունակության օրը

19:22   23 նոյեմբերի, 2018

Երեկ ԱՄՆ-ում նշվում էր Գոհունակության օրը։ Տոնը նշվում է նոյեմբեր ամսվա յուրաքանչյուր չորրորդ հինգշաբթին։

Քարդաշյան-Ջեններ ընտանիքների անդամները եւս նշել են տոնը։ Քույլերից կրտսերը՝ 21-ամյա Քայլի Ջենները Instagram-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է ընկերոջ եւ դստեր հետ՝ Սթորմի եւ Թրեւվւս Սքոթի հետ։

«Շնորհակալ եմ»,- լուսանկարը մակագրել է Քայլին։

Ամեն տարի Քարդաշյան-Ջեններ ընտանիքի անդամներն իրենց լուսանկարներով թողարկում են օրացույցներ։ Քայլի Ջենների հաջորդ տարվա օրացույցն արդեն պատրաստ է։

21-ամյա ռեալիթի շոուի աստղն իր Instagram-ում օրացույցից հրապարակել է մի քանի լուսանկար։

Լուսանկարներում Քիմ Քարդաշյանի քույրը թագավորական թագով է ներկայացել, երեւում է, նա նկատի է ունեցել, որ ցանցի համացանցի ամենահայտնի աստղերից մեկն է (119 միլիոն հետեւորդ միայն Instagram-ում), ինչպես նաեւ հանդիսանում է երկրագնդի ամենաերիտասարդ միլիարդատերը։

Գեղեցկուհուն լուսանկարել է Գրեգ Սվոլսը։ 



© NEWS.am STYLE