Լիլուն՝ սեւ, մարմինն ընդգծող զգեստով

18:37   23 նոյեմբերի, 2018

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն միկրոբլոգի իր էջի հետեւորդներին հաճախ է ուրախացնում՝ հրապարակելով կրքոտ եւ հրապուրիչ լուսանկարներ: Երգչուհին կիսվում է նաեւ իր որդու՝ փոքրիկ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներով ու տեսանյութերով:

Լիլուն իր Instagram-ի էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայեցել է սեւ, մարմինն ընդգծող զգեստով։ Հրապարակմանը կից երգչուհին գրել է․ «Հարսանիք»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիլուն իր Instagram-ի story հավելվածում նոր լուսանկարներ էր տեղադրել, որոնցում միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ներկայացել  էր առանց ներքնազգեստի։ Լուսանկարներում Լոս Անջելեսում բնակվող երգչուհին կրում էր խորը դեկոլտեով, ոտքի հատվածում բացվածքով սեւ զգեստով։ Հրապարակումներին կից նա մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE