Half A Goddess. Սրբուկը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը

21:02   23 նոյեմբերի, 2018

Half a Goddess՝ այսպես է կոչվում Սրբուկի նոր երգն ու տեսահոլովակը, որի համացանցային պրեմիերան տեղի ունեցավ րոպեներ առաջ։ Երգի երաժշտության հեղինակը Lost Capital-ն է, խոսքերի հեղինակ` Theea Miculescu: Տեսահոլովակի ռեժիսորը Գրիգոր Վահրամյանն է։ Երգի եւ տեսահոլովակի կոնցեպտը մշակվել եւ ստեղծվել է Factory production-ի կողմից։
Ուկրաինական The Voice նախագծին մասնակցելուց եւ ֆինալիստների շարքում հայտնվելուց հետո սա Սրբուկի առաջին երգի եւ տեսահոլովակի ներկայացումն է, որտեղ երգչուհին ներկայանում է նոր կերպարով, թարմ զգացողություններով եւ Էներգետիկայով։



© NEWS.am STYLE