Նարեկ Գեւորգյանն ու Լեւան Կբիլաշվիլին իրենց ելույթով «պայթեցրել» են ռուսական «Գոլոս»-ի բեմը

01:03   24 նոյեմբերի, 2018

Ռուսական «Գոլոս»-ում մեկնարկել է մենամարտերի փուլը։ Կոնստանտին Մելաձեի թիմից ելույթ ունեցան Նարեկ Գեւորգյանն ու Լեւան Կբիլաշվիլին։

Լեւանն ու Նարեկը կատարեցին Դաթոյի «Մախինջի վար» երգը։ Այն գրել է Ժուժունա Չրելաշվիլին 1970 թվականին։ Երգիչներն այնքան հզոր կատարեցին երգը, որ ժյուրիի անդամները՝ Բաստան, Անի Լորակը, Սերգեյ Շնուրովը եւ Կոնստանտին Մելաձեն չկարողացան մեկնաբանել ելույթը՝ հույսերի տարափի պատճառով։ Մելաձեն ընտրեց Լեւանին։



© NEWS.am STYLE