Քիթ Հարինգթոնը հերքում է իր հետ գիշեր անցկացնելու «Դոմ 2»-ի նախկին մասնակցի հայտարարությունը

11:11   24 նոյեմբերի, 2018

Օրերս տեղեկացվել էր, որ «Դոմ 2»-ի նախկին մասնակից Օլգա Վլասովան Քիթ Հարինգթոնի (նա, ով «Գահերի խաղում» Ջոն Սնոուն է) հետ գիշեր է անցկացրել։

Վլասովան «Դոմ 2» ամսագրին հաստատել է, թե իր ամենամտերիմներից մեկն է դարձել բրիտանացի դերասան Քիթ Հարինգթոնը։ «Մենք ծանոթացել ենք Լյուքսեմբուրգում։ Ես Քիթի մասնակցությամբ շատ ֆիլմեր եւ սերիալներ եմ դիտել եւ, իհարկե, գիտեի այդ արտիստի մասին։ Ինձ համար շատ հաճելի էր Ջոն Սնոուի դերասանի հետ անձամբ շփվելը։ Մենք կարծես միանգամից մտերմացանք, եւ բանն արագ անկողնուն հասավ։ Ճիշտ է՝ ինտիմ առումով նա ինձ հիասթափեցրեց։ Չեմ սիրում երբ տղամարդը իմ հասակին է»,- ամսագրին պատմել է Վլասովան։

Այս նորության հրապարակումից անմիջապես հետո կանադացի լրագրողները զանգել են Լոնդոն՝ Քիթին։ Դերասանի հետ անձամբ կապ հաստատել չի հաջողվել, սակայն իրավիճակը համաձայնել է մեկնաբանել նրա պաշտոնական ներկայացուցիչը։ Նա հասկացրել է, որ հանրահայտ դերասանը կտրականապես հերքում է ռուս մոդելի պատմածը։

«Այս պատմության բոլոր պնդումները սուտ են։ Քիթը երբեք Լյուքսեմբուրգում չի եղել եւ երբեք Օլգա Վլասովայի հետ չի հանդիպել»,- EOnline կայքին ասել է դերասանի մենեջերը։

Հիշեցնենք, որ Քիթ Հարինգթոնը երջանիկ է ամուսնական կյանքում։ Այս տարվա հունիսին նա գրանցեց հարաբերությունները իր գործընկեր Ռոուզ Լեսլիի հետ։ Նրանք ծանոթացել են 2012թ․՝ հայտնի սերիալի նկարահանումների ժամանակ։



© NEWS.am STYLE